Thursday, May 2, 2024
ՀայտարարություններՆորություններ

Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսություններով

Հարգելի՛ գործընկերներ,  տեղեկացնում ենք, որ ապրիլի 9-ից 12-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենան կոնֆերանսներ, որոնց ընթացքում Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր  հանդես կգան դասախոսություններով:

Դասախոսություններն անցկացվելու են անգլերենով:


Ապրիլի 9-11

 «Քաղցկեղի բուժման և ախտորոշման ներկայիս չափանիշները»

Կոնֆերանսի եռօրյա մասնակցության համար բժիշկ-մասնագետներին կշնորհվեն ՇՄԶ տեսական կրեդիտներ, իսկ կլինիկական օրդինատորները և ուսանողները կստանան մասնակցության վկայական:

Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfk4ofBFX3tzNZ0BoEkpcgikGL4CXrwLoaPmGAS7i-ncYlk4Q/viewform?usp=sf_link

Գրանցման վերջնաժամկետ՝ապրիլի 1, 2018 


Ապրիլի 12

«Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ»

Կոնֆերանսի մասնակից բժիշկ-մասնագետներին կշնորհվեն ՇՄԶ տեսական կրեդիտներ, իսկ կլինիկական օրդինատորները և ուսանողները կստանան մասնակցության վկայական:

Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeRS-XeU7nMzBCLO_P2B2I_6bNq884R29rg2wtgTWBwE4al8g/viewform?usp=sf_link

Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 1, 2018

Դասախոսություններն անցկացվելու են անգլերենով:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին՝ (+374 10) 547-263, (+374 10) 529-605 հեռախոսահամարներով:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook