Sunday, May 5, 2024
Հիվանդություններ

ԿԵՂԾ ԿՐՈՒՊ

Կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը և լուսանցքի նեղացումը անվանում են կրուպ,որը ուղեկցվում է ձայնի պարբերաբար խռպոտությամբ`հաչոցանման հազով և շնչարգելությամբ: Կրուպը հաճախակի հանդիպվում է  1-5 տարեկան երեխաների մոտ:

Իսկական կրուպը առաջանում է դիֆթերիայի դեպքում:

Կեղծ կրուպը առաջանում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, գրիպի  ժամանակ:

Կեղծ կրուպն ավելի հաճախ առաջանում է ցուրտ եղանակներին: Գրիպի, սուր շնչառական հիվանդությունների,կարմրուկի, քութեշի, ջրծաղիկի, բերանաբորբի հետևանքով առաջանում է շնչառության  դժվարացում`հաչոցանման հազ,  ձայնի խռպոտություն: Հաճախ  երեխան գիշերը  արթնանում է հանկարծակի,  կոշտ, հաչոցանման հազով, երբեմն  կարող է շնչարգելություն լինել:

Կեղծ կրուպի ժամանակ ձայնի լրիվ կորուստ գրեթե չի լինում:Կեղծ կրուպի  դեպքում երեխայի ձայնը լինում է խռպոտ,սակայն ճչալու ժամանակ գրեթե միշտ լսվում են ձայնեղ հնչյուններ:  Շնչարգելության երևույթները կարող են անցնել շատ արագ,կամ տևել մի քանի ժամ, նոպաները երբեմն կրկնվում են հաջորդ օրը:

Կրուպի առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Կեղծ կրուպի նախանշաններն են`

-կոշտ, հաչոցանման հազը,որը հիմնականում սկսվում է գիշերը,

-դժվարացած շնչառությունը,

-խռպոտությունը,

-երեխան անհանգիստ է,տեղից տեղ է շրջվում,

-առաջանում է շնչարգելություն,կապտություն

Մինչև բժշկի գալը  պետք է հանգսըացնել երեխային,օդափոխել սենյակը,

  օդի խոնավությունը ապահովելու համար անհրաժեշտ է ջուր եռացնել սենյակում, որպեսզի երեխան հնարավորություն ունենա գոլորշի շնչելու: Խոնավեցրած օդը կնպաստի,  որ թեթևանա հազի նոպան:

Եթե ջերմությունը բարձր է,կարելի է մանանեխի  ծեփուկներ դնել կրծքավանդակին,կարելի է ոտքերը տաք ջրի մեջ դնել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook