Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է միգրենը

Միգրենը կոմպլեքս նյարդաբանական հիվանդություն է, որին բնորոշ է կրկնվող, հաճախակի միակողմանի գլխացավի էպիզոդներ, որոշ դեպքերում նախորդող կամ ուղեկցող տեսողական կամ զգացողական ախտանիշներով, ինչը կոչվում է աուրա։

Միգրենն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, 15-55 տարեկանում և ունի գենետիկ նախատրամադրվածություն։

Միգրենի ախտանիշներն են՝

◾️ Սուր չափավոր կամ ուժեղ պուլսացող գլխացավ, որը կարող է սաստկանալ ֆիզիկական ակտիվությունից կամ շարժումից

◾️ Գլխացավը միակողմանի է, տեղակայված ճակատաքունքային և ակնակապիճի շրջանում, երբեմն էլ` գլխի ու պարանոցի այլ հատվածներում

◾️ Ցավը զարգանում է 1-2 ժամում

◾️ Տևում է 4-72 ժամ

◾️ Ուղեկցվում է սրտխառնոցով (80%) և փսխմամբ (50%), գերզգայունությամբ լույսի և ձայների նկատմամբ։

Որո՞նք են միգրենի խթանիչները՝

✔ Սթրես

✔ Ծխել

✔ Անքնություն

✔ Սնունդ՝ անոթի վիճակ, ալկոհոլ, կոֆեին, շոկոլադ, սննդային հավելումներ, ինչպիսիք են նիտրատները, ֆերմենտացված կամ թթու մթերքները

✔ Հորմոնալ փոփոխություններ կանանց մոտ․ դաշտանային շրջան, հակաբեղմնավորիչ հաբերի և հորմոնալ փոխարինող թերապիայի կիրառում

✔ Թարթող լույսերը, լյումինեսցենտային լույսերը, հեռուստացույցի կամ համակարգչի լույսը և արևի լույսը:

x Close

Like Us On Facebook