Ծանրաբեռնված աշխատանքը հանգեցնում է սեռական խնդիրների
Ծանրաբեռնված աշխատանքը հանգեցնում է սեռական խնդիրների
Սեքսոլոգներն այն անվանում են դիրեկտորական (կամ դիրեկտորների) հիվանդություն
Այսպես կոչված դիրեկտորների հիվանդությունը սեքսուալ խանգարման յուրահատուկ տեսակ է՝ ընկղմում աշխատանքի մեջ, անհատը չի կարողանում հանգստանալ, ճիշտ տարանջատել աշխատանքը և հանգիստը:
Սեքսուալ ֆունկցիայի իջեցումը այս դիսֆունկցիայի ժամանակ տեղի է ունենում աստիճանաբար, երբ անհատը լիակատար կլանված է կարիերայով, խոստումնալից աշխատանքով, ծանրաբեռնված է գործնական խնդիրներ լուծելով, ավելի քիչ ուշադրություն է դարձնում կնոջը և ինտիմ կյանքին:
Տեղի է ունենում սուբլիմացիա՝ սեռական էներգիայի փոխարկում այլ տեսակի: Սեռական խանգարման այս տեսակը բնորոշվում է սեռական ցանկության աստիճանական նվազմամբ, արձանագրվում են տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն), հազվակի է դառնում սեռական գործունեությունը, վարքի մեջ հետին պլան է մղվում սեքսուալ-էրոտիկ մոտիվացիան, կարող են արձանագրվել էրեկցիայի և էակուլյացիայի խանգարումներ: Դիտվում է օրգանիզմի բիոռիթմոլոգիական ստատուսի խանգարում, քնի և արթուն վիճակների, աշխատանքի և հանգստի ճիշտ հերթագայման խախտման պատճառով:
Այս տեսակի սեռական խանգարմանը կարող են նպաստել նաև անհատի սեռական կոնստիտուցիայի թույլ տիպը, անդրոգենների (արական սեռական հորմոնների) ցածր մակարդակը, սոցիալ- հոգեբանական տեսանկյունից լարված փոխհարաբերությունները ընտանիքում:
Սեռական խանգարման այս տեսակը բուժվում է (կորեկցիայի է ենթարկվում) առաջին հերթին հանգստի և աշխատանքային ռեժիմի ճիշտ կազմակերպման արդյունքում:
Կիրառվում է նաև դեղորայքային բուժում՝ ուղղված էմոցիոնալ լարվածության կարգավորմանը, ընդհանուր կազդուրիչ և սեռական խթանող թերապիա:
Sevada Hakobyan