Saturday, May 4, 2024
Նորություններ

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին են հայտնել Չեխիան և Դոմինիկյան Հանրապետությունը

Կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքերն են գրանցվել Չեխիայում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը:

Ինչպես նախարարն ընդգծել է, բոլոր հիվանդները, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, վերջերս են վերադարձել Իտալիայից: Նրանցից երկուսը Չեխիայի քաղաքացիներ են, մյուսն՝ ամերիկացի ուսանողուհի: Բոլոր երեքն էլ հոսպիտալացվել են:

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտնել է Դոմինիկյան Հանրապետությունը: Տեղի աղբյուրի փոխանցմամբ՝ վարակված է Իտալիայի քաղաքացին, որի մոտ երկիր ժամանելուն պես ախտանշաններ չեն հայտնաբերվել:

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտնել են դեկտեմբերի 31-ին: Մինչ օրս ողջ աշխարհում շուրջ 87 000 վարակակիր կա, նրանցից 79 800-ը՝ Չինաստանում: Վիրուսը տարածվել է ավելի քան 54 երկրում:

Նյութը ՝ tert.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook