Thursday, May 2, 2024
Նորություններ

Մանկաբուժության և ծերաբուժության հիմնախնդիրներն էին այսօր մեր ուշադրության կենտրոնում

Կարծես թե մեր առօրյայում երեխայի հետ կապված խնդիրներն ամբողջությամբ լուծված են` հաշվի առնելով, թե’ երեխայամետ հայ ընտանիքները, թե’ ծնողապաշտ ընտանեկան մոտեցումները, սակայն մենք ունենք բացեր: Դիտարկելով ցուցանիշները մենք կարողացել ենք բավականին լուրջ կրճատել նորածնային և մանկական մահացությունը 30 տարվա ընթացքում, ավելացնել բյուջեն, որը բավականին բարենապաստ է անդրադարձել համակարգի վրա: Այսօր քննարկման թեման ենք դարձնում գիտական հենքի վրա դրված առողջապահական ծառայությունների վերաբաշխման խնդիրը:
Ընդգծեցինք, առաջնային բուժօղակում առողջություն ստեղծելու, այն պահպանելու գաղափարախոսությունը:
Հայաստանը կարող է իր ցուցանիշնելով հանդես գալ հպարտությամբ, սա լոկ խոսքեր չեն, քանի որ ամենաբարձր ամբիոններից, այդ թվում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի ձեռքբերումներն մանկաբուժության ոլորտում ի ցույց են դրված աշխարհին:
Որպես բժշկական բուհի ղեկավար ինձ համար մտահոգիչ է այն փաստը, որ մանկաբուժությունը քիչ գրավիչ է դարձել ուսանողության համար և մասնագիտության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ շարունակական աշխատանքներ են տարվում:
Կարևորելով արտերկրի գործընկերների հետ համաժողովի ընձեռած փորձի փոխանակման հնարավորությունը` խոսեցի նաև ծերաբուժության մասին` տեղեկացնելով, որ որպես հասարակություն մենք ծերացող հասարակություն ենք, քանի որ 60 տարեկան մարդիկ 12 տոկոսից ավել են:
1990 թվականին մեր երկրում ծնվել է 80 000, 2000թ.` 32 000, իսկ այսօր ` 36 000 երեխա. սա վկայում է այն մասին, որ ժողովրդագրական ցուցանիշները, առողջ սերունդ ձևավորելու խնդիրները լուրջ քննարկումների առարկա պետք է դառնան:
Մանկաբուժությունը, ոլորտի ներկայացուցիչների փոխանցմամբ, մեր երկրում խոցելի վիճակում է երկու պատճառով: Առաջինը` ունենք հիվանդացության բարձրացում, երկրորդը` դիմելության բարձրացում, ինչպես նաև ոլորտի մասնագետների պակաս: Կարևոր խնդիրներից է նաև մանկաբույժի միջին տարիքը, որը 68 տարեկանն է, ինչը բավականին մտահոգիչ ցուցանիշ է:
Մտահոգիչ ցուցանիշներ են գրանցված մանկական առողջության վերաբերյալ. դպրոցն ավարտող երեխաների ընդամենը 7.5 տոկոսն է բացարձակ առողջ:
Մասնագիտական այս հավաքը նպատակ ունի վերլուծել մանկության հիմնական խնդիրները, առողջության հետ կապված հարցերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook