Friday, May 3, 2024
Հիվանդություններ

Միգրեն: Ամեն ինչ միգրենի մասին

   Առանձնացվում են միգրենի երկու ձևեր` առանց աուրայի միգրեն (հասարակ միգրեն) և աուրայով միգրեն (ասոցիացված միգրեն): Հասրակ միգրենը ավելի հաճախ է դիտվում: Այն արտահայտվում է հետևյալ ցավային համախտանիշով  սրտխառնոցփսխումլուսավախությունֆոնոֆոբիա : Աուրայով միգրենը համեմատաբար հազվադեպ է: Այս ձևի ժամանակ ցավային տիպիկ նոպայից առաջ կամ դրա գագաթնակետում զարգանում է աուրա` ի հայտ են գալիս կայծակնային առկայծումներ հիշեցնող տեսողական խանգարումներ, որոնք տարածվում են աջ և ձախ տեսադաշտերում Միգրենը ժառանգականորեն պայմանավորված հիվանդություն է, որի ընթացքի վրա ազդում են արտաքին և ներքին գործոնները:
 Միգրենով տառապող հիվանդի մոտ Նոպայից առաջ տեղի է ունենում ուղեղային ակտիվացիայի մակարդակի աճ, ապա դրա իջեցում ցավային հարվածի ժամանակ:  Ցավը տեղակայվում է գլխի 1 կեսում (հաճախ քունքի շրջանում) և ունի բաբախող բնույթ, հաճախ ուղեկցվում է սրտխառնոցովփսխումով, որից հետո ցավը մասամբ  մեղմանում է։ Նոպայի տևողությունը տատանվում է 2-3 ժից մինչև մի քանի օր։ Միաժամանակ տեղի է ունենում այս կամ այն կողմի տրիգեմինովասկուլյար համակարգի ակտիվացում, որով պայմանավորված է հիվանդության հեմիկրանիալ բնույթը:
Նոպայից առաջ ուժեղանում է թրոմբոցիտների ագրեգացիան, դրանցից անջատվում է սերոտոնինը, որը բերում է խոշոր զարկերակների և երակների նեղացմանը և մազանոթների լայնացմանը, ցավը միգրենի ժամանակ մի շարք նեյրոգեն, անոթային, ինչպես նաև կենսաքիմիական գործոնների ազդեցության արդյունք էԿանխարգելիչ բուժման համար օգտագործում են ոչ դեղորայքային բուժում, ինչպես նաև տարբեր ֆարմակոլոգիական միջոցներ: Որպես ոչ դեղորայքային մեթոդ կիրառում են թիրամինի սահմանափակ պարունակությամբ  մթերք` կարմիր գինի, պանիրշոկոլադ, ընկույզ, ցիտրուսայիններ և այլն, դիետա:
  Բուժումը նշանակում է բժիշկը: Միջին կամ թեթև ինտենսիվության նոպաների ժամանակ արդյունավետ կարող են լինել` պարացետամոլը, ացետիլսալիցիլաթթուն (ԱՍԹ) և դրա ածանցավորները, նուրոֆենը, ինչպես նաև խառը դեղամիջոցները` սեդալգին, պենտալգին, սպազմովերալգին։
Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook