Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

10 կարևոր փաստ կրծքագեղձի քաղցկեղի մասին

1️⃣ Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն է:
➡️ Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղից մահանում է միջինում 500.000կին:
Եվրոպայում յուրաքանչյուր 8-րդ կին ունի կրծքագեղձի քաղցկեղ:
2️⃣ Տարիքը համարվում է ռիսկի գործոն:
➡️ Կրծքագեղձի քաղցկեղով ամենահաճախ հիվանդանում են միջինում 60-69տ հասակում:
❗️Սակայն դա չի նշանակում, որ երիտասարդ կանանց մոտ չի հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ: Այդ պատճառով վաղ ախտորոշումը և կանխարգելումը շատ կարևոր է:
3️⃣ Ծխելը ևս համարվում է լուրջ ռիսկի գործոն կրծքագեղձի քաղցկեղի համար:
➡️ Ըստ կանադական հետազոտության, այն կանայք, ովքեր ծխում են 40 տարուց ավել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը բարձր է 57%ով😳
4️⃣ Առողջ ապրելակերպը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
➡️ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդը և ալկոհոլի սահմանափակումը կարող են կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը՝ բոլոր դեպքերի մինչև ¼-ի չափով:
5️⃣ Քաղցկեղի պատճառները հաճախ անհայտ են:
➡️ Կրծքագեղձի քաղցկեղի 90-95% դեպքերը առաջանում են սպոնտան, առանց որևէ տեսանելի պառճառի:
6️⃣ Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններն են՝
➡️ կրծքագեղձի պնդացում, պտուկից արտադրություն, ցավ հիմնականում ՉԻ դիտվում:
❗️ախտանշաններ կարող են առհասարակ չլինել:
7️⃣ Բուժման և ապրելիության հնարավորությունը հիմա բավականին բարձր է:
➡️ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կրծքագեղձի բուժման հնարավորությունները բավականին բարելավվել են: Այժմ բուժման հնարավորությունները հասել են միջինում 70-80%-ի:
8️⃣ Կան մի քանի տարբեր բուժման մեթոդներ կրծքագեզձի քաղցկեղի դեպքում:
➡️ Բուժումը կախված է քաղցկեղի տեսակից:
Կրծքագեղձի քաղցկեղի մեծամասամբ դեպքերում վիրահատական բուժման ընթացքում կրծքագեղձը չի հեռացվում, որոշ տեսակներ էլ բուժվում են առանց քիմիոթերապիայի:
9️⃣ Քաղցկեղը կարող է լինել տարբեր աստիճանի աջ և ձախ կրծքագեղձերում:
🔟 Տղամարդկանց մոտ ևս կարող է զարգանալ կրծքագեղձի քաղցկեղ:
➡️ Տղամարդիկ հազվադեպ են ունենում կրծքագեղձի քաղցկեղ, քանի որ տղամարդիկ ավելի քիչ են ենթարկում հորմոնալ ազդեցությունների:
❗️Սակայն տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը ավելի ագրեսիվ է ընթանում:

Նյութը ՝ Dr. Harut Shaburyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook