Saturday, May 4, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Չորս պարզ ու արդյունավետ միջոց երջանկության հորմոնների մակարդակը բարձրացնելու համար

Շատերին է հայտնի, որ գոյություն ունեն սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք սննդակարգում ներառելը բարձրացնում է երջանկության հորմոնների՝ այդ թվում նաև էնդորֆինի, սերոտոնինի, օքսիտոցինի մակարդակները՝ ապահովելով լավ տրամադրությունն ու բարձր ինքնագնահատականը։ Սննդամթերքի նման տեսակների շարքին են դասվում մեծ քանակությամբ տրիպտոֆանով հարուստ սերմերն ու ընկույզները, աղիներում պրոբիոտիկների մակարդակը բարձրացնող յոգուրտը, կապսաիցինով հարուստ կծու մթերքը, որը նպաստում է էնդորֆինների արտադրմանը, B3, B6 B12 վիտամիններով ու օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ հավկիթն ու ձուկը, ինչպես նաև սպանախը, տերևավոր բանջարեղենն ու բանանը։ Սննդամթերքի այդ տեսակները հարուստ են մագնեզիումով, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարրը նպաստում է սերոտոնինի ու դոֆամինի մակարդակների բարձրացմանը։

Այնուամենայնիվ սննդակարգում սննդամթերքի որոշակի տեսակների ներառումը երջանկության հորմոնների մակարդակը բարձրացնելու միակ միջոցը չէ։ Գոյություն ունեն նաև մի շարք այլ պարզ միջոցներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ խթանել այդ հորմոնների մակարդակը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները։

Ամենօրյա ֆիզիկական ակտիվություն

 Մարզումներն ու ֆիզիկական ակտիվությունը նպաստում են էնդորֆինի արտազատմանը, իսկ այս հորմոնը դրական հույզեր է առաջացնում։ Բացի այդ, կանոնավոր սպորտով զբաղվելը բարելավում է ինքնազգացողությունը, իսկ դա իր հերթին բարձրացնում է ինքնավստահությունն ու ինքնագնահատականը։

Նպատակների իրագործում

Հաճախակի հիասթափություններից խուսափելու համար հարկավոր է ոչ շատ բարդ նպատակներ դնել ու աստիճանաբար իրագործել դրանք։ Նպատակների իրագործումն ու հաջողությունների մասին գովեստի խոսքեր լսելը միշտ բարձրացնում է մարդու տրամադրությունը, ինչն էլ նպաստում է դոֆամինի արտադրմանը։

Համակրանք բոլորի նկատմամբ 

Հաճախ բարի գործեր անելն ու բոլորի հետ սիրալիր լինելը նույնպես կարող է դրական անդրադառնալ մարդու ինքնազգացողության վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլորի հետ սիրալիր լինելն ու բոլորի նկատմամբ համակրանք տածելը խթանում է օքսիտոցին հորմոնի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ երջանկացնում է և բարելավում է քնի որակն ու մարսողական համակարգի աշխատանքը։

Գրկախառնություններ

Համավարակի պայմաններում սոցիալական հեռավորությունը շատ կարևոր է, սակայն անգամ այս դեպքում չի կարելի մոռանալ գրկախառնությունների մասին։ Սիրելի մարդկանց հաճախ գրկելն ու համբուրելը ևս շատ կարևոր է, քանի որ նպաստում է օքսիտոցինի արտադրմանը։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Leave a Reply

x Close

Like Us On Facebook