Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է խուսափել սեռական հարաբերությունից առաջ․ ներկայացնում է մասնագետը

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել սեռական ակտից առաջ.

«Հոթ-դոգ

Հոթ-դոգերը վնասակար են ոչ միայն մարմնի կառուցվածքի և առողջության համար: Դրանք նվազեցնում են սեռական ցանկությունը, ուստի լավագույնն այն կլինի, որ հրաժարվեք դրանից եթե ուզում եք, որ սեքսը հաճելի լինի:

Անանուխ

Ոչ թարմ հոտը իհարկե չի նպաստում սեքսին, բայց պետք չէ այն խեղդել անանուխով: Այն իջեցնում է տեստոստերոնի քանակը, ինչը կարող է հանգեցնել լիբիդոյի նվազմանը:

Կարտոֆիլ ֆրի

Խրթխրթան կարտոֆիլի սիրահարների համար նշենք, որ ուտեստը տղամարդու սեռական գրավչության թշնամին է: Այն խաթարում է արյան շրջանառությունը և նվազեցնում տեստոստերոնի մակարդակը: Բացի այդ, աղը, որն ընդունում եք կարտոֆիլի հետ, օգուտ չի տալիս: Այն հատկապես վնասակար է բարձր ճնշման հակված տղամարդկանց համար:

Պահածոներ

Սեքսից առաջ պահածոներ ուտելը սիրո գիշերը կործանելու վստահելի միջոց է: Այն ոչ միայն օգտակար չի ձեր առողջությանը, այլև կարող է փքվածություն առաջացնել: Բացի այդ, պահածոներում շատ են կոնսերվանտները, որոնք վնասում են սեռական համակարգը:

Սպիրտային խմիչքներ

Գինին և այլ խմիչքները սեքսից առաջ ոչ պիտանիների ցուցակում են: Իհարկե, մտերմությունից առաջ մի բաժակ գինի կօգնի ձեզ հանգստանալ և գտնել ճիշտ տրամադրություն, բայց դա բաժակն է, ոչ թե ամբողջ շիշը: Ալկոհոլը նվազեցնում է զգայունությունը և թուլացնում օրգազմը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սթափ տղամարդիկ ավելի շատ են վայելում սեքսը:

Մրգեր հիմնական կերակուրից հետո

Մրգերը հաճախ դառնում են ռոմանտիկ ընթրիքի մի մաս: Բայց սա սխալ է: Նման սնունդն արագորեն մարսվում է, ինչը կարող է սեքսի ընթացքում վերածվել տհաճության և նույնիսկ որովայնային կծկումների:

Էներգետիկ ընպելիքներ

Շատերը գտնում են, որ էներգետիկ ըմպելիքները էներգիան ակտիվացնում են սեքսի ընթացքում և դրանից հետո: Այնուամենայնիվ դրանք վնասակար են առողջությանը ՝ շաքարի և կոֆեինի պատճառով: Նշված բաղադրիչները ուժեղացնում են լիբիդոն, սակայն կարճաժամկետ:

Էներգետիկ ըմպելիքների փոխարեն ավելի լավ է խմել սեւ հաղարջի հյութ, որը կխթանի և կբարձրացնի սեռական ցանկությունը»:

x Close

Like Us On Facebook