Սուր ապենդիցիտ՝ կույր աղու որդանման ելունի սուր բորբոքում
Սուր ապենդիցիտը ամենատարածված սուր վիրաբուժական հիվանդությունն է: Այն հաճախ նկատվում է երիտասարդ տարիքում, կանանց մոտ քիչ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ:
Պատճառը
Ներկայումս առավել ճիշտ է այն տեսակետը , որ ապենդիցիտի պատճառը ի սկզբանե ելունի պատում սնուցման խանգարուներն են, որոնց առաջացման մեջ գլխավոր դեր են խաղում նյարդա-կանոնավորիչ ապարատի դիսֆունկցիայով պայմանավրված արյունամատակարարման խանգարումները: Դեպքերի մոտ մեկ երրորդում սուր ապեդիցիտը պայմանավորված է որդանման ելունի լուսանցքի խցանմամբ կղանքային քարերով, օտար մարմիններով, ճիճուներով:
Սուր ապենդիցիտի առաջացման պատճառները բազմազան են, առաջարկվել են նաև հետևյալ տեսությունները՝
-ալերգիկ
-լիմֆոգեն-օրինակ տոնղիլիտից հետո զարգացող ապենդիցիտը
-ալիմենտար- հայտնաբերված է , որ այն ազգերի մոտ, որոնց սննդային ռացիոնում գերակշռում է միսը՝ օրինակ՝ եվորպացիների մոտ, ապենդիցիտը ավելի հաճախ է առաջանում, քան բուսակերների մոտ՝ օրինակ ճապոնացիների:
Դասակարգում ըստ Վ. Ի. Կոլեսովի
-ապենդիկուլյար խիթ
-հասարակ ապենդիցիտ ՝մակերեսային, կատառալ
-դեստրուկտիվ՝ ֆլեգմոնոզ, գանգրենոզ, պերֆորատիվ
-բարդացած-ապենդիկուլյար ինֆլիտրատ, ապենդիկուլյար թարախակույտ, տարածուն պերիտոնիտ,սեպսիս
Կլինիկա
Կլինիկան պետկերը բնորոշվում է մեծ բազմազաությամբ և կախված է հիվանդության զարգացման փուլից, ելունի տեղակայումից, ուղեկցող հիվանդություններից, օրգանիզմի ռեակտիվականությունից, հիվանդի տարիքից:
Կլինիկական նշաննորը բաժանվում են 2 խմբի՝
ա.ընդհանուր
բ.տեղային
Ընդհանուր նշաններն են՝ ընդհանուր թուլությունը, դիսկոմֆորտը, ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը, եզակի փսխումը, բերանի չորությունը, սուբֆեբրիլ ջերմությունը և այլն: Եթե որդանման ելունը տեղակայված է փոքր կոնքում և հպվում է ուղիղ աղուն, բնորոշ է լուծը, արտաթորման հաճախակի ցանկությունը: Հիվանդության սկզբում լեզուն խոնավ է , փառակալած, իսկ արդեն ավելի ուշ,բարդացած դեպքում լեզուն դառնում է չոր:
Տեղային նշաններ՝
Սուր ապենդիցիտը հաճախ սկսվում է հանկարծակի առաջացած միջին ինտեսիվության ցավերով , որոնք աստիճանաբար ուժեղանում են պրոցեսի զարգացման դեպքում:
Հիվանդությոան սկզբում ցավերը բութ բնույթի են , առանց հստակ տեղակայման: Հաճախ սկսվում են վերորովայնային շրջանից և հիվանդության խորացման հետ ցավերը տեղփոխվում են աջ զստափոսի շրջան՝ Կոխեր-Վոլկովիչի ախտանիշ:
Կախված ելունի տեղակայումից հիվանդները կարող են գանգատվել ոչ միայն աջ զստափոսում ցավերից, այլ նաև պորտի շրջանում, լյարդի տակ, գոտկային շրջանում տեղակայված ցավերից: Ոչ տիպիկ տեղակայման դեպքում ցավը կարող է ճառագայթվել դեպի փոքր կոնքի խոռոչ, գոտկատեղ, աջ ազդր, պորտ: Հիվանդները նախընտրում են պառկել աջ կողքի վրա, քանի որ այդ դեպքում ցավերը ամենաքիչն են զգացվում, իսկ իրանի թեքումը դեպի ձախ կողքը ուժեղնում է ցավը աջ զստափոսում: Ցավերի առաջացումից անմիջապես հետ ի հայտ է գալիս նողկանք և հազվադեպ՝ փսխում:
Ախտորոշում
Արյան հետազոտությամբ հայտնաբերվում է լեյկոցիտների քանակի շատացում, իսկ դեստրուկտիվ ձևերի ժամաակ ՝լեյկոցիտար բանաձևի ձախ թեքում: Գործիքային հետազոտություններից կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լապարասկոպիկ հետազոտություն, որով և հնարավոր է ավարտել վիրահատությունը:
Երեխաների մոտ սուր ապենդիցիտը ավելի հաճախ հանդիպում է 4 տարեկանից հետո, բնրոշվում է բուռն ընթացքով և հաճախ կլինիկական դրսևորմամբ հիշեցնում է գաստրոէնտերիտ, դիզենթերիա կամ այլ ինֆեկցիա:Ցավերը տարածուն բնոււյթի են, հաճախ տեղակայված են պորտի շրջանում: Լինում են բազմակի փսխումներ և լուծ: Ջերմությունը որպես կանոն բարձր է՝ 39-40 աստիճան:Երեխաների մոտ ավելի հաճախ և արագ է զարգանում տարածուն պերիտոնիտ, որի ժամանակ կարող է նաև որովայնի մկանների լարվածություն չլինել:
Տարեց և ծեր տարիքի անձանց մոտ օրգանիզմի ցածր ռեակտիվականության և ուղեկցող հիվանդությունների պատճառով սուր ապենդիցիտը ունի սքողված բնույթ: Որովայնում ցավերը աննշան են արտայատված, մարմնի ջերմաստիճանը սովորաբար նորմալ է նույնիսկ բարդցած ձևերի դեպքում կարող է բացակայել լեյկոցիտների քանակի շատացումը: Որովայնի պատի մկանների լարվածությունը թույլ է արտահայտված կամ բացակայում է:
Հղիների մոտ հղիության առաջին կեսում առանձնահատկություն չկա, իսկ հղիության երկրորդ կեսում տեղի է ունենում մեծացած արգանդի կողմից որդանման ելունի տեղաշարժ դեպի վեր, որի պատճառով ցավերի տեղակայումը փոխվում է: Ցավերը կարող են տեղակայվել աջ թուլակողում: Հղիության ուշ շրջանում որովայնի պատի մկաների խիստ ձգման հետևանքով նրանց պաշտպանական լարվածության հայտնաբերումը բավկան դժվար է:
Սուր ապենդիցիտի բուժումը վիրահատական է՝ բացառությամբ ինֆիլտրատիվ ապենդիցիտի: Վիրահատությունը կատարվում է 2 մեթոդով
1լապարասկոպիկ
2լապարատոմիկ
Ապրեք Առողջ…
Պատրաստեց Բունիաթյան Գ.
նյութը պատրաստելիս օգտվել ենք՝ Աբդոմինալ վիրաբուժություն Երևան 2011թ, Վիրաբուժական հիվանդություններ 2րդ մաս Երևան1999թ