Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

D վիտամին (կալցիֆերոլներ)

top-5-benefits-of-vitamin-d-facebook-960x540Վիտամին D կամ կալցիֆերոլ (D1, D2, D3, D4, D5, որոնցից առավել հայտնի են D2 (էրգոկալցիֆերոլ) և D3 (խոլեկալցիֆերոլ)), օրգանիզմի բնականոն նյութափոխանակության և կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական միացությունների, կենսաբանորեն ակտիվ ստերոիդների խումբ, ռախիտը կանխարգելող վիտամին, լուծվում է ճարպերում, չի լուծվում ջրում, կուտակվում է ճարպերում և լյարդում, հիմնականում առաջանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների բացօթյա ներգործությամբ  նախավիտամիններից սինթեզվելուց և որոշ չափով սննդի միջոցով: D վիտամինի պակասի դեպքում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների, հատկապես կանանց օրգանիզմը վատ է յուրացնում սննդում պարունակվող կալցիումը և ֆոսֆորը, որի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել. երեխաների մոտ առաջանում է ռախիտ, իսկ մեծահասակների, հատկապես կանաց մոտ՝ ոսկրակակղանք ավելացնելով օստեոպորոզի ռիսկերը:

D վիտամինը մարդու օրգանիզմի անփոխարինելի մասն է կազմում:

Վիտամին D-ն կենսաբանական ակտիվ նյութերի խումբ է (այդ թվում էրգոկալցիֆերոլ և խոլեկալցիֆերոլ): D խմբի վիտամինները մարդու սննդակազմի անփոխարինելի մասն են հանդիսանում։ Օրվա պահանջը՝ 10-25 մկգ։

Վիտամին D-ի աղբյուրներ

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթներ. խոլեկալցիֆերոլը՝ D3 պրեվիտամինը, կազմավորվում է մաշկի էպիդերմիսում արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ D3 պրովիտամինից։
  • Սնունդ
Բուսական. առվույտ, ձիաձետ, եղինջ, մաղադանոս, սունկ, արևածաղիկ, եգիպտացորեն, որոշ ջրիմուռներ: Էրգոկալցիֆերոլի բնական աղբյուր է (ոչ արհեստական լուսավորության տակ աճած) անտառային աղվեսասունկը և այն սնկատեսակները, որոնց հյուսվածքներում էրգոկալցեֆերոլը արտադրվում է էրգոստերոլից: Վիտամին D-ի (էրգոստերոլ) արտադրական ստացման հիմնական աղբյուրը խմորասնկերն են:
Կենդանական. կարագ, պանիր և այլ կաթնամթերքներ, ձվի դեղնուց, ձկան յուղ, խավիար, ջրիմուռներով սնվող ձկներ: 400 ՄՄ վիտամինի ստացման համար հարկավոր է ամեն օր 150 գրամ սաղմոն և 900 գրամ ձողաձուկ ուտել:

Ֆունկցիաները

Վիտամին D հավասարակշռում է կալցիում և ֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջ նրանց պարունակության մակարդակը և նրանց ներթափանցումը ոսկրային հյուսվածքներ և ատամներ։ Վիտամին А-ի, կալցիումի և ֆոսֆորի հետ օրգանիզմը պաշտպանում է մրսածությունից, շաքարախտից, աչքի և մաշկային հիվանդություններից։ Այն կանխարգելում է ատամների կարիեսը և լնդերի պաթոլոգիան, օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ և արագացնում է կոտրվածքների ապաքինումը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook