Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Տղամարդու մոտ ախտորոշվել է լյարդի էխինոկոկոզ

Սպիտակի բժշկական կենտրոն ընդունված 60-ամյա տղամարդը գանգատվում էր մեջքի շրջանում առկա սուր ցավերից։
🚨Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, նախնական ախտորոշումը հաստատվել է համակագչային տոմոգրաֆիկ հետազոտությամբ. տուժածի մոտ ախտորոշվել է լյարդի էխինոկոկոզ։ Տղամարդը տեղափոխվել է վիրահատարան։
👨‍⚕️👩‍⚕️Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ֆրունզե Եղիյանի, անեսթեզիոլոգ՝ Արթուր Դունամալյանի եւ վիրաբուժական թիմի կողմից տղամարդը վիրահատվել է։
🔺Ավելի քան 1․5 ժամ տեւած վիրահատությունն ընթացել է բարեհաջող, կատարվել է էխինոկոկային բշտերի հեռացում, լյարդի խոռոչի կարում։
⚡Վիրահատություն իր տեսակով բարդ էր, քանի որ պարկերը գտնվում էին կարեւորագույն անոթների մոտ՝ 4-րդ սեգմենտում։
358377783_774538011341969_9006467005391109470_n 358449366_774538021341968_1830374330903808361_n
📌Շնորհիվ բժշկական կենտրոնում առկա ախտորոշիչ բազմաֆունկցիոնալ ու գերժամանակակից KT սարքավորման, հնավորություն է ստեղծված մաքսիմալ սեղմ ժամկետում հայտնաբերել ու ախտորոշել օրգանիզմում առկա անգամ ամենափոքր խնդիրներից մինչեւ բարդագույն դեպքերը:
🐛Էխինոկոկոզը մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն է, որն առաջանում է ժապավենաձև տափակ հելմինթից (Echinococcus granulosus): Ախտահարում է լյարդը, թոքերը և այլ օրգաններ՝ առաջացնելով զանազան ախտաբանական երևույթներ։
🐛 Մակաբույծն ունի 2-6մմ երկարություն։ Բնակավայրերում մարդիկ հիմնականում վարակվում են շներից, հատկապես բնակարաններում պահվող շներից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook