Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Տոնական օրերին սննդի չարաշահումը կարող է մարսողական համակարգի բազմաթիվ խնդիրներ առաջացնել

Տոնական օրերին սննդի չարաշահումը կարող է մարսողական համակարգի բազմաթիվ խնդիրներ առաջացնել։

🍽Ինչպե՞ս սնվել տոնական օրերին մարսողական համակարգի խնդիրներ չունենալու համար, ո՞ր գանգատների դեպքում դիմել բժշկի։

🔴 Ամանորին առողջ սնվելու անհրաժեշտության, անվտանգ սնվելու կանոնների խախտման հետևանքների մասին Armlur.am-ը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու աղեստամոքսաբանության գծով, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Մանիկ Գեմիլյանի հետ։

Ստորև մի քանի կարևոր մտքեր հարցազրույցից, իսկ նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ հղմամբ։

✅ Տոներին պետք է սնվել այնպես, ինչպես ցանկացած այլ օրերի։

✅ Պետք է սնվել փոքր չափաբաժիններով և հաճախ, հեղուկի ընդունումը տարանջատել սննդի ընդունումից առնվազն կես ժամից մեկ ժամով, և երեկոյան քնելուց մոտ 3 ժամ առաջ դադարեցնել սննդի ընդունումը։

✅ Ինչպես կարճ ժամանակում մեծ քանակով ալկոհոլի ընդունումը, այնպես էլ պարբերաբար դրա ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ լյարդի առողջության վրա՝ հանգեցնելով ընդհուպ լյարդի ցիռոզ, որը շատ դժվար է բուժել։

✅ Կան միֆեր, որ որոշ սննդամթերքներ չի կարելի իրար հետ համատեղել, սակայն կարևորը ոչ թե տարբեր սննդամթերքներ իրար հետ ուտել-չուտելն է, այլ այն, որ ընդունած սննդամթերքի քանակը չպետք է գերազանցի 200 գրամը։Ցանկացած սննդի մեծ քանակից կարող է առաջանալ մարսողական համակարգի գերծանրաբեռնում և ֆունկցիայի խանգարում։

✅ Հիշեք, որ, օրինակ, չարազը երբեմն անմիտ կերպով, առանց գիտակցելու մարդիկ ձգտում են ձեռքը մեկնել, ուտել հիմնական սննդի արանքներում, պետք է խուսափել դրանից, դա նույնպես սնունդ է, այն էլ բարձր յուղայնությամբ, որով ծանրաբեռնում ենք մեր օրգանիզմը և վնասում մարսողական համակարգը։

✅ Մարսողական տարբեր խանգարումներ կամ ախտանիշներ կարող են պարբերաբար ուղեկցել ցանկացած մարդու, ամեն անգամ չէ, որ պետք է դիմել բժշկի։ Բայց դեղորայքային բուժում կատարելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ

x Close

Like Us On Facebook