Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Օրխիտը պաթոլոգիական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում ամորձիների հյուսվածքների բորբոքում

Օրխիտը պաթոլոգիական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում ամորձիների հյուսվածքների բորբոքում: Պրոցեսը կարող է ազդել մեկ կամ երկու ամորձիների վրա: Զարգացման հիմնական պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները և վնասվածքները։
🔻Օրխիտը որպես անկախ պաթոլոգիա հազվադեպ է հանդիպում։ Շատ դեպքերում այն զարգանում է օրգանիզմում ընդհանուր բորբոքային պրոցեսի ֆոնին կամ փոշտի շրջանի մեխանիկական վնասվածքի հետևանքով:
▫️Ամենից հաճախ օրխիտը հայտնաբերվում է 10-ից 14 տարեկան դեռահաս տղաների, ինչպես նաև սեռական ակտիվ երիտասարդ տղամարդկանց մոտ:
▫️Հիվանդության կլինիկական նշանները բազմազան են և կախված են բորբոքային պրոցեսի պատճառներից, հիվանդության ձևից և ծանրությունից:
❕Երեխաների մոտ սուր օրխիտի դասական ախտանիշներն են՝
• ուժեղ, սուր ցավ ամորձիներում,
• մարմնի ընդհանուր և տեղային ջերմաստիճանի բարձրացում,
• սրտխառնոց, երբեմն փսխում,
• փոշտի չափերի մեծացում,
• փոշտի շրջանի կարմրություն, այտուցվածություն,
• սպեցիֆիկ արտադրություն միզուկից,
• աճուկային շրջանի ավշային հանգույցների մեծացում։
❕Քրոնիկ օրխիտը դրսևորվում է միայն հիվանդության սրացման շրջանում։ Երեխան գանգատվում է ամորձիների ուժեղ ցավից ձգող կամ բութ բնույթի ։ Այն ուժեղանում է դեֆեկացիայի ժամանակ, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Որպես կանոն, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, մեծանում են աճուկային ավշային հանգույցները, երեխան դառնում է թույլ, քնկոտ, գանգատվում է թուլությունից և հոգնածությունից։
❗️Կոնսերվատիվ բուժման արդյունքի բացակայության դեպքում, թարախային բարդությունների կամ ծանր օրխիտի զարգացման բարձր ռիսկերով, ցուցված է վիրաբուժական բուժում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook