Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

4 օգտակար ձավարեղեն․ ի՞նչ մթերքներ կարող են փոխարինել հնդկաձավարին

Հնդկաձավարը կարելի է փոխարինել որոշ ձավարեղեններով, որոնք ունեն բարձր սննդային արժեք եւ համարվում են առողջության համար օգտակար։ Դրանց թվում են՝

Կորեկաձավար

Gazeta.Ru-ի փոխանցմամբ՝ կորեկաձավարը թույլատրվում է ուտել ցելիակիայի ժամանակ։

«Դրանից պատրաստված ուտեստները բարելավում են իմունային համակարգի աշխատանքը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսների եւ հիվանդությունների նկատմամբ։ Բացի այդ, կորեկաձավարը պարունակում է մանգանի, պղնձի եւ երկաթի մեծ պարունակություն՝ նյութեր, որոնք անհրաժեշտ են արյան շրջանառության համակարգի բնականոն աշխատանքի համար»,-ասել է սննդաբան Մարինա Բեսսոնովան։

Հաճար  

Հաճարը նույնպես համարվում է շատ օգտակար մթերք։ Սննդաբանի խսքով՝ այն 30 տոկոսով կազմված է սպիտակուցից եւ պարունակում է 18 ամինաթթու։ Ենթադրվում է, որ հաճարը բարելավում է իմունիտետը, բարելավում է էնդոկրին եւ սրտանոթային համակարգերի աշխատանքը, նորմալացնում է արյան ճնշումը, նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, նորմալացնում է նյարդային համակարգի գործունեությունը եւ մեծացնում սթրեսակայունությունը։

Գարեձավար

Ինչ վերաբերում է գարեձավարին, ապա, ըստ Բեսսոնովայի, այն պարունակում է D, A եւ E վիտամիններ, որոնք պատասխանատու են եղունգների, մազերի, մաշկի գեղեցկության համար, ինչպես նաեւ վիտամին K, որն անհրաժեշտ է արյան մակարդման նորմալացման համար։ Այն բարերար ազդեցություն ունի նաեւ նյարդային համակարգի վրա։

Գարի

Գարին բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա, ամրացնում է արյունատար անոթները՝ մեծացնելով դրանց առաձգականությունը, ինչպես նաեւ իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Հարկ է նշել, որ այն կարող է հակացուցված լինել որոշ մարդկանց։

Հղիներին խորհուրդ է տրվում սննդակարգից հեռացնել գարին՝ միզամուղ հատկության պատճառով։ Իսկ կորեկը կարող է խանգարել յոդի կլանմանը, ուստի այն չի կարելի օգտագործել վահանաձեւ գեղձի հիվանդությունների, ինչպես նաեւ ստամոքսի թթվայնության բարձրացման, խոցերի եւ գաստրիտների, երիկամների հիվանդությունների, հոդատապի կամ կալցինոզի դեպքում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook