Thursday, May 2, 2024
Նորություններ

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 135 է

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասաց Փաշինյանը:

Նիստի մեկնարկին վարչապետը նշեց, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը. «Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook