Monday, May 6, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ականջի ծծմբախցանի առաջացման պատճառներն ու հնարավոր հետևանքները

Բոլորն էլ գիտեն, որ ականջի ծծմբախցանը շատ վտանգավոր է և կարող է հանգեցնել լսողության վատացման: Ծծմբախցանի հետևանքով թմբկաթաղանթը թթվածին չի ստանում, ինչն էլ դառնում է բորբոքման պատճառ: Բացի այդ, երբ չափազանց շատ ծծումբ է կուտակվում, լոսողական անցուղում հայտնված ջրի պատճառով այն սկսում է ուռչել, ինչի հետևանքով մարդը կարող է խլանալ: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Սակայն քչերը գիտեն, թե որն է ծծմբախցանի առաջացման պատճառն ու առհասարակ ականջի ծծումբի նշանակությունը:

Մարդու օրգանիզմում կան ծծմբային գեղձեր, որոնք ռուդիմենտար (մնացուկային) օրգաններ են և արտադրում են ականջային ծծումբը: Քիչ քանակությամբ ծծումբը շատ կարևոր է լսողական օրգանի աշխատանքի համար, քանի որ պաշտպանում են ականջի խոռոչը: Այն բավական թանձր է ու կպչուն, ուստի թույլ չի տալիս, որ փոշին, կեղտն ու վնասակար տարրերը վնասեն ականջների թմբկաթաղանթը:

 Բացի այդ, այն ստեղծում է թթվայնին միջավայր, որում բակտերիաները չեն կարող գոյատևել և պարզապես ոչնչանում են:

Առհասարակ ականջային ծծումբը շատ կարևոր ու օգտակար է, սակայն երբեմն ծծմբային գեղձերի գերարտազատության հետրևանքով այն սկսում է չափազանց շատ արտադրվել ու կուտակվել՝ վերածվելով ծծմբախցանի: Այս դեպքում խցանից ինքնուրույն ազատվելը կարող է վտանգավոր լինել, ուստի հարկավոր է անպայման դիմել մասնագետին:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook