Tuesday, May 7, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ մաստակը

Մաստակը կարող է մեխանիկորեն մաքրել բերանի խոռոչը սննդի մնացորդներից, սակայն այս օգտակար հատկության հետ մեկտեղ այն կարող է բացասաբար ազդել ատամների և աղեստամոքսային տրակտի առողջության վրա։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել մանկական ատամնաբույժ Ալյոնա Բուբնովան։

Բժշկի խոսքով՝ մաստակի երկարատև գործածությունը կարող է բացասաբար ազդել ծամող մկանների առողջության և օրթոդոնտիկ կառուցվածքների ամբողջականության վրա։

«Մաստակի օգտագործումը կարող է հանգեցնել ծամող մկանների գերլարման, ատամնալիցքերի արագ մաշման և տարբեր օրթոդոնտիկ ապարատների վնասման»,- նախազգուշացրել է ատամնաբույժը։

Նա նաև հավելել է, որ մաստակը մեծացնում է արտազատվող ստամոքսահյութի քանակը, ուստի այն դատարկ ստամոքսին կիրառելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացման։

Նման հետևանքներից խոսափելու համար հարկավոր է մաստակը ծամել առավելագույնը 7 րոպե, եզրափակել է բժիշկը։

Նյութը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook