Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Երիկամների հիվանդությունների մասին հուշող 4 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

Երիկամները մարդու միզազատական համակարգի մասն են կազմում և դասվում են օրգանիզմի ամենակարևոր օրգանների շարքին։ Դրանց աշխատանքի խանգարումները խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա՝ դրսևորվելով մի շարք տհաճ ախտանշաններով ու վատթարացնելով նաև այլ օրգանների ու համակարգերի աշխատանքը։ Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում այդ խանգարումները կարող են դառնալ վտանգավոր բարդությունների զարգացման և անգամ մահվան պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են շատ ուշադիր լինել այս օրգանների առողջության նկատմամբ։ Առողջ երիկամները հավասարակշռում են մարմնի հանքանյութային բալանսն ու առաջին հերթին աղերի ու կալիումի մակարդակները։ Այս օրգանների ճիշտ աշխատանքի շնորհիվ օրգանիզմում պահպանվում են օգտակար սննդարար նյութերը, իսկ վնասակար տարրերը դուրս են բերվում մեզի հետ։ Բացի այդ, դրանք նաև արտադրում են հորմոններ, որոնք ազդում են այլ օրգանների աշխատանքի վրա։ Սա է պատճառը, որ հարկավոր է մշտական վերահսկողության տակ պահել երիկամների առողջական վիճակն ու հնարավորինս նվազեցնել հավանական խանգարումների զարգացման հավանականությունը։

Երիկամների ինֆեկցիոն հիվանդություններից շատերը կարող են երկար ժամանակ աննկատ մնալ ու շարունակել զարգանալ առանց որևէ վառ դրսևորման, քանի դեռ չի լինի բժշկական լուրջ միջամտության կարիք, սակայն խնդիրն այն է, որ նման դեպքերում արդյունավետ բուժման հավանականությունը զգալի նվազում է, ուստի խանգարումը հնարավորինս շուտ նկատելն ու ժամանակին միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։ Սա է պատճառը, որ մասնագետները ներկայացրել են հաճախ անուշադրության մատնվող չորս ախտանշան, որոնց ժամանակին ուշադրությունն դարձնելը կօգնի հնարավորինս շուտ հայտնաբերել հիվանդությունն ու սկսել բուժումը։

Մեզի մեջ արյան հետքերի առկայություն

Երիկամների հիվանդությունների մեծ մասի հարուցիչ են հանդիսանում ախտածին բակտերիաները, որոնք օրգանիզմ են ներթափանցում միզուղիների միջոցով։ Սա է պատճառը, որ երիկամների հետ կապված խնդրի մասին կարող է հուշել նաև մեզը։ Մեզի մեջ արյան առկայությունը շատ լուրջ ախտանշան է, որը պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։ Նման դեպքերում մասնագետը կարող է հավելյալ հետազոտություններ նշանակել, որոնցից մեկը կարող է լինել էրիթրոցիտների մակարդակի ստուգումը, քանի որ դրանց բարձր մակարդակը նույնպես կարող է հուշել երիկամների հետ կապված խնդրի մասին։

Մեջքի ցավեր

Վարակներով ախտահարման դեպքում երիկամները սկսում են մեծանալ, ինչի հետևանքով ի վերջո ճնշում են գործադրում նյարդային վերջավորությունների վրա՝ դառնալով մեջքի սաստիկ ցավերի պատճառ։ Նման ցավերի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու պարզել դրանց պատճառը բուժումը հնարավորինս շուտ սկսելու համար։

Հաճախ միզելու ցանկություն

Երիկամների հիվանդությունների դեպքում միզապարկի հյուսվածքները գրգռվում են, ինչի հետևանքով օրգանն սկսում ավելի ու ավելի հաճախ կծկվել։ Սա իր հերթին կարող է ուղեկցվել սովորականից հաճախ միզելու սաստիկ ցանկությամբ, ուստի առաջին հայացքից նման անկարևոր թվացող ախտանշանը ևս ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ցավոտ զգացողություններով ուղեկցվող միզազատություն

Երիկամներում ընթացող բորբոքային գործընթացներն ի վերջո կարող են ախտահարել նաև միզուկը, ինչն էլ կդառնալ միզազատության ժամանակ նկատվող ցավի ու տհաճ զգացողությունների պատճառ։ Մասնագետները նախազգուշացնում են, որ միզելիս ցավ նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ ու բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook