Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես պահպանել անոթները մինչեւ ծերություն

Տարածված կարծիքի համաձայն՝ տարիքին զուգահեռ անոթների առողջությունը նկատելիորեն վատթարանում է, հատկապես՝ 70 տարեկանից հետո: Անոթների վիճակի եւ առաձգականության վատթարացման պատճառով զարկերակային ճնշումը բարձրանում է եւ կյանքի որակը նվազում: Hypertension ամսագրում հրապարակված վերջին հետազոտության համաձայն, սակայն, անոթները հնարավոր է առողջ պահել մինչեւ ծերություն, ինչին կարող է նպաստել առողջ կենսակերպը:

Սրտի, թոքերի եւ արյան Ֆրամինհեմի ազգային ինստիտուտի եւ Բոստոնի համալսարանի գիտնականների սրտի ֆրամինհեմյան հետազոտությամբ զբաղվող (փորձ, որը Մասաչուսեթսի նահանգի Ֆրամինհեմ քաղաքում անցկացվում է արդեն մոտ 70 տարի) գիտնականները պարզել են, որ առողջ սնունդն ու կենսակերպը հաջողությամբ հակազդում են անոթների ծերացմանը:

Փորձին մասնակցել է 50 տարեկանից մեծ 3200 տղամարդ եւ կին: Նրանցից 18 տոկոս մարդ համապատասխանել է անոթների առողջ ծերացման չափանիշներին: Ըստ որում՝ 50-59 տարիքային խմբում առողջ անոթներ են ունեցել մասնակիցների 30 տոկոսը, իսկ 70 տարեկանից մեծ մասնակիցների խմբում՝ ընդամենը 1 տոկոսը, եւ կանայք ավելի մեծ հավանականություն են ունեցել, քան տղամարդիկ:

Առողջ անոթներ ունենալու հավանականությունը բարձր է եղել նաեւ այն մարդկանց շրջանում, որոնք մարմնի զանգվածի  համեմատաբար ցածր ինդեքս են ունեցել (այսինքն՝ որոնք ավելորդ քաշ չեն ունեցել) եւ այն մարդկանց շրջանում, որոնք չեն տառապել շաքարախտով կամ նախաշաքարախտային վիճակում չեն եղել:

Գիտնականները նաեւ պարզել են, որ փորձի այն մասնակիցները, որոնք կատարել են Սրտի հիվանդությունների հետազոտման ամերիկյան ասոցիացիայի «առողջ սրտի կանոններից» յոթից գոնե վեցը, անոթների առողջ ծերացման չափանիշներին համապատասխանելու 10 անգամ ավելի բարձր հավանականություն են ունեցել, քան նրանք, որոնք այս կանոններից ոչ մեկը չեն կատարել:

Ի դեպ, կանոններն օգտակար են եւ խելամիտ.

1. Հետեւել զարկերակային ճնշմանը՝ ցանկալի է, որ այն լինի 120/80 մմ կամ ցածր:

2. Վերահսկել խոլեստերինը՝ պահպանել դեցիլիտրին 200 մգ պակաս (11 մմոլ) մակարդակը:

3. Հետեւել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին՝ սոված ժամանակ գլյուկոզայի մակարդակը պետք է 5.5 մմոլից պակաս լինի:

4. Վարել ակտիվ կենսակերպ՝ ամեն շաբաթ չափավոր ինտենսիվության ֆիզկուլտուրայով  զբաղվել առնվազն 150 րոպե կամ՝ 75 րոպեից ոչ պակաս ինտենսիվ ֆիզկուլտուրայով:

5. Լավ սնվել, հետեւել սրտի համար օգտակար սննդակարգին՝ մրգեր, բանջարեղեն, հատիկընդեղեն, ընկուզեղեն, աղցաններ, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, կաշվազերծ թռչնամիս, ձկնեղեն: Եվ հակառակը՝ հարկ է սահմանափակել կարմիր միսը, հագեցած ճարպերը եւ տրասճարպերը, աղը եւ շաքարը:

6. Հետեւել քաշին՝ մարմնի զանգվածի ինդեքսը պետք է 25 կգ-ից պակաս լինի (ՄԶԻ-ն այսպես է հաշվարկվում՝ քաշի կգ-ը բաժանվում է հասակի քառակուսի մետրին):

7. Հրաժարվել ծխելուց՝ առողջ սրտի եւ անոթների ավելի մեծ հավանականություն ունեն նրանք, որոնք երբեք չեն ծխել, սակայն նույնսկ նրանք, որոնք հրաժարվել են ծխելուց, առողջ լինելու ավելի մեծ հավանականություն ունեն, քան նրանք, որոնք շարունակում են ծխել:

NEWS.am Medicin

Leave a Reply

x Close

Like Us On Facebook