Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Լավագույն բնական միջոցները պարանոցի ցավն առանց դեղորայքի մեղմելու համար

Տարվա այս եղանակին պարանոցի ցավերը բավական տարածված խնդիր են, ինչը շատ հաճախ պայմանավորված է լինում միջանցիկ քամիների բացասական ազդեցությամբ ու եղանակային կտրուկ փոփոխություններով։ Բացի այդ, պարանոցի ցավերի պատճառ կարող են դառնալ նաև վնասվածքներն ու անգամ գլխի սխալ շարժումը։ Նման ցավերը կարող են բավական ուժգին լինել և  բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից ու մեղմել տհաճ զգացողությունները։

Սովորաբար պարանոցի ցավերը մեղմելու համար մարդիկ կիրառում են հատուկ ցավազրկող քսուքներ, սակայն երբեմն ձեռքի տակ չեն լինում նման միջոցներ, ինչը ստիպում է փնտրել բուժման այլընտրանքային տարբերակներ։ Բարեբախտաբար գոյություն ունեն փորձված ու հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք անչափ արդյունավետ են և օգնում են շատ կարճ ժամանակահատվածում մեղմել սաստիկ ցավն ու վերականգնել պարանոցի հոդերի շարժունակությունը։ Ընդ որում՝ ի տարբերություն դեղատներում վաճառվող պատրաստի քսուքների ժողովրդական միջոցները պատրաստվում են բնական բաղադրիչներից, ուստի չեն առաջացնում կողմնակի բարդություններ կամ ալերգիկ ռեակցիաներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել պարանոցի ցավերից: Այս դեղամիջոցների պատրաստման համար հարկավոր են միայն տարածված բաղադրիչներ, ուստի դրանք ոչ միայն արդյունավետ են, այլև հասանելի յուրաքանչյուրին։

 1 ճաշի գդալ չորացրած սրոհունդը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր ու թրմել մեկ ժամ, որից հետո թուրմը քամել, մաքուր թանզիֆը թրջել տաք թուրմով ու դնել ցավոտ հատվածին՝ թողնելով մեկ ժամ:
  • 2 միջին չափի կարտոֆիլը խաշել, այնուհետև տրորել ու խյուս դարձնել։ Ստացված զանգվածը տաք վիճակում քսել երկշերտ կտորին ու դնել ցավոտ հատվածին։ Ծածկել կոմպրեսը պոլիէթիլենային թաղանթով, փաթաթել տաք կտորով և թողնել մինչև սառչի։
  • 1:4 հարաբերակցությամբ խառնել մանրացրած դաշտային ձիաձետն ու կարագը, այնուհետև ստացված քսուքը քսել մաշկին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու տաք շարֆով և թողնել 30 րոպե:

Պարանոցի ցավը մեղմող այս բնական միջոցներն անչափ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու հետևել նրա ցուցումներին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook