Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հանգստացնող բուսամիջոցներ բրոնխիալ ասթմայի դեպքում

anis

Անիսոն սովորական -բուժական նշանակություն ունեն բույսի պտուղները, որոնք օգտագործվում են առանց մշակման՝ բնական ձևով։ Բույսը խրձերով չորացնել, որից հետո մանրացնել և անջատել պտուղները, որոնք կարելի է պահել 3 տարի։

Ունի խորխաբեր, խորխը նոսրացնող հատկություն։ Այն նաև կարգավորում է մարսողությունը, հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է փորկապության հակում։ Ունի նաև կծկանքը վերացնող, քրտնամուղ, ջերմությունն իջեցնող, կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունն ուժեղացնող ազդեցություն։Կիրառվում է լարինգիտների, բրոնխիտների, բրոնխոէկտազիաների, file_11809_6800899պնևմոնիաների, ստամոքսի և աղիների կծկանքների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։ Կիրառում են անիսոնի ջրաթուրմը և եփուկը։

Մասրենու և անիսոնի  պտուղները 20-ական գրամ, տատրակի տերևները, երիտասարդ ուռենու կեղևը և թանթրվենու  ծաղիկները 10-ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց: Բուսահումքից վերցնել 4 թեյի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, թողնել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել  15 րոպե, քամել: Խմել 1 օրում` 3 անգամից:

Տուղտի արմատները և ուրցի խոտաբույսը 50- ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց: 4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել1 բաժակ  ջուր, թողնել 2 ժամ, ապա եռացնել 5 րոպե: Թրմել, քամել:Խմել 1 օրում 3  անգամից: Օգտագործել բրոնխիալ ասթմայի դեպքում:

Սոճու բողբոջները, եզան լեզվի և տատրակի տերևները 30-ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց: 4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, թողնել 2 ժամ, ապա եռացնել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել, խմել 1 օրում 3 ամգամից:

Անիսոնի և հոռոմ սամիթի պտուղները, վուշի սերմերը և ուրցի խոտաբույսը 10-ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց: 4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած, սառեցրած ջուր, պահել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրում 3 անգամից:

Ուրցը (խոռն, կորթին) և ծիտրոնը պատկանում են շրթնազգիների ընտանիքին:   Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը դանակով կամ մանգաղով առանց արմատը հանելու կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա: Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում:
urc-thymus Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն` որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց: Հին եգիպտացիներն այլ միջոցների հետ խառնված ուրցն օգտագործել են դիակներ զմռսելու համար: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը` բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով` բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:
Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ) դեղաբույսը, առանձին կամ յուղի, գինու, մեղրի և այլ նյութերի հետ խառնված, բացում է օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ փքահան է, հալում են ուռուցքները, օգնում է դեղնուկին, զորություն տալիս ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ու փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ ուտելուց` օգնում ատամնացավին, ասթմային, ուժեղացնում տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում խուխը, դադարեցնում արյունախխումը, լավացնում մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը:Խառնված յուղի կամ գինու հետ՝ ուրցը բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում մեղրաջրով մաքրում է ստամոքսը և լյարդը, վերացնում աղեխիթերը: Բույսը կործանարար է ազդում լվերի և ոջիլների վրա, բացում ֆլեգմոնան,  գցում միզուղիների քարը: Խառնված վարդի յուղի և քացախի հետ` քսելու ձևով, կտրում է գլխացավը, սպեղանու ձևով օգնում է մեղվի խայթածին, սերմերը բացում են դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը:

Բոլոր բուսամիջոցները բուժման նպատակով օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

Ապրեք առողջ

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook