Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հեշտոցային քորի և արտադրության հիմնական պատճառները

Հեշտոցային քորի հիմնական պատճառներն են կանդիդոզը, դաշտանադադարն ու ալերգիան:

1.Կանդիդոզ

Ինչպես գրում է doctors.am-ը, նորմայում մարդու օրգանիզմում առկա է  սնկերի որոշակի  քանակություն: Հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում, նաև հեշտոցում պարունակվող սնկերի քանակը կարող է մեծանալ, ինչի հետևանքով էլ զարգանում է կանդիդոզ հիվնադությունը:

Հեշտոցի պատին բնակվում են նաև մի շարք օգտակար բակտերիաներ, որոնց` սունկը սկսում է դուրս մղել, ինչի հետևանքով էլ առաջանում է քորը:
Կանդիդոզի պատճառով կարող է առաջանալ նաև կաթնաշոռանման արտադրություն և ցավ սեռական հարաբերության ժամանակ:
Կանդիդոզը բուժում են հակասնկային պրեպարատներով:

2.Դաշտանադադար

Դաշտանադադարի ընթացքում նվազում է կանացի սեռական հորմոնների` էստրոգենների քանակը:
Նրանք նպաստում են հեշտոցի բջիջներում լորձի գոյացմանը: Հորմոնի պակասի պայմաններում հեշտոցի լորձաթաղանթը չորանում է, ինչն էլ քորի պատճառ է դառնում:
Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է խոսել գինեկոլոգի հետ` քննարկելու համար էստրոգեններ նշանակելու նպատակահարմարությունը:

3. Ալերգիա

Ալերգիկ ռեակցիան կարող է հեշտոցի քոր առաջացնել:

Ալերգիկ ռեակցիայի պատճառ կարող են դառնալ  որոշակի մթերքներ, ինտիմ հիգիենայի պարագաները, լատեքսը, ինչպես նաև սերմնահեղուկը:

Տեղային ալերգիկ ռեակցիաները հատկապես վտանգավոր են աղջիկների համար, քանի որ կարող են առաջացնել սինեխիաներ` փակելով հեշտոցի մուտքը:
Հետրաբար, քորի դեպքում կարելի է դիմել նաև ալերգոլոգի:

Հեշտոցային արտադրության պատճառներ են բակտերիալ վագինոզը, տրիքոմոնիազը (հեշտոցային տրիքոմոնիազ) և կանդիդիազը: Կարող է առաջանալ նաև մի շարք այլ ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակներից, ինչպիսիք են նախադռան մաշկախտերը կամ ալերգիկ ռեակցիաները: Երբեմն հեշտոցային արտադրության պատճառ կարող է լինել քլամիդիային կամ գոնոռեային վզիկաբորբը:

Բակտերիալ վագինոզ

Սերնդարարման տարիքի կանանց մոտ հեշտոցային առատ արտադրության ամենատարածված պատճառն է: Այն բնութագրվում է հեշտոցում հիմնականում անաէրոբ մանրէների գերաճով, որոնք, փոխարինելով լակտոբակտերիաներին, բարձրացնում են հեշտոցային pH-ը: Սա չի համարվում սեռավարակ: Կարող է առաջանալ և անհետանալ ինքնաբեր` անկախ սեռական կյանքից:

Տրիքոմոնիազ
Trichomonas vaginalis-ները միաբջիջ մտրակավոր նախակենդանիներ են, որոնք փոխանցվում են բացառապես սեռականորեն: Իր առանձնահատուկ տեղակայման պատճառով վարակը կարող է առաջանալ միայն դրա ներհեշտոցային կամ ներարգանդային ներմուծման արդյունքում:

Կանդիդիազ

Կանանց 90%-ի մոտ վուլվովագինալ սնկախտերի պատճառը Candida albicans-ն է (մյուսները` այլ շտամներ): Կանանց 75%-ը առնվազն մեկ անգամ տառապել է կանդիդիազից: Կանանց 10-20%-ը նրա անախտանշան կրողն է:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook