Saturday, May 4, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հետ-վնասվածքային ստրեսային խանգարումներ

Վերջին տարիներին սկսվել է ուսումնասիրվել  այս խանգարումները: Այս համախտանիշը առաջ բերող ստրես, որը դիստրեսային ազդեցություն է թողնում գրեթե բոլոր մարդկանց վրա: Հետ-վնասվածքային ստրեսային խանգարումներ կարող են  կրել ինչպես անհատական ,այնպես էլ զանգվածային բնույթ: Այս համախտանիշի բնորոշ գծերն են` վախը, սարսափը, անօգնականությունը: Հետ-վնասվածքային վիճակը ներառում է իր մեջ արտահայտված վախ որևէ մեկի, կամ սեփական եսի, կյանքի և  ֆիզիկական առողջության համար, վախ երեխաների և այլ  մոտիկ հարազատների ու ընկերների վիճակի համար:Հետ-վնասվածքային ստրեսային խանգարման ախտանիշներն են՝

1.   Քնի խանգարումները՝ անքնությունը, նոր ցնցումների սպասումը. Պատկերացումներ այն մասին, թե ինչպես են փախչելու մարդիկ, գիշերային մղձավանջերը (ճիչեր), ինչպես նաև՝

.Մարմնի այս կամ այն մասերի կծկումներ,

.պաշտպանական շարժումներ (քնած կամ նիրհած  վիճակում),

.անհանգիստ շարժումներ անկողնու մեջ, անկողնուց փախչելու փորձեր ,այնպես, կարծես մեծ վտանգ է  սպառնում,

. արցունքներ, տառապալից հօգոցներ,

. մղձավանջային երազներ

2.       Դյուրագրգռություն,  գերզգայունություն՝ զայրութ,  բարձր  ձայնից, երեխաների  աղմուկից, անհանդուրժելի արված դիտողություններից:  Ընտանեկան հաճախակի կոնֆլիկներ, ընդհուպ մինչև ընտանիքի փլուզում:

3.    Վախեր,  վախ մթությունից, կենդանիներից, փակ կամ բաց  տարածությունից և այլն:

Ի տարբերություն  մեծահասակների, երեխաների մեջ վախերը հաճախ համակցվում են ՝ օր. մթության հանդեպ  առաջացած վախին հաճախ  միանում է  մենակության վախը:

Երեխաների մեջ կարող են առաջանալ գիշերամիզություն և կակազում, ինչպես նաև ջղաձգություններ, սպազմներ, եղունգները կրծելու և մատը ծծելու սովորույթներ:

 

Հետ-տրամվային  ստրեսային խանգարումները բնորոշվում են  3  փուլերով՝

ա. Վերապրման փուլ, որն  արտահայտվում է կամքից  անկախ առաջացող մտքերով, մղձավանջային երազներով, տեղի ունեցածի  հաճախակի վերհուշով

բ. Անզգայության փուլ, երբ մարդը ջանում է փախչել, հերքել այն մտքերն ու զգացումները, որոնք  կապված են տրավմատիկ  իրավիճակի  հետ:

գ. Գրգռվածության փուլ, որը արտահայտվում է  դյուրագրգռությամբ, ուշադրությամբ, քնի խանգարմամբ:

Որպես կանոն տրավմայից հետո տխրությունը, մտավախությունը պահպանվում են երկար  ժամանակ:

 Հետ-վնասվածքային ստրեսային  խանգարումների հոգեթերապիայի ժամանակ անհրաժեշտ է հաշվի   առնել  ինչպես  կոնկրետ  իրավիճակը , այնպես էլ առանձնահատկություները: Օր, նախադպրոցական  տարիքի  երեխաների համար անհրաժեշտ է  ստեղծեել հնարավորություններ, որ նրանք  կարողանան արտահայտել սեփական եսը խաղի, նկարների միջոցով, ներշնչել ապահովության զգացումը, ինքնավսահություն, ապահովել քնելու  ժամանակն ու տեղը:

Մինչպատանեկան հասակի երեխաներին անհրաժեշտ է քաջալերել, որ  արտահայտեն իրենց մտքերը, զգացմունքները, ներշնչել ինքնավստահություն, լինել համբերատար:

Ապրեք առողջ…

Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook