Sunday, May 5, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հոգեբանը բացատրել է՝ ինչու են երեխաները վախեր ունենում

Անհնար է գտնել մի մարդու, ով երբեք չի ունեցել վախի զգացում, քանի որ դա մարդու հիմնական զգացմունքներից մեկն է, որը նախազգուշացնում է հնարավոր վտանգի մասին, սակայն վախը և միևնույն ժամանակ վախի հետ շփվելու ցանկությունն ավելի բնորոշ են երեխաներին, քան մեծահասակներին: Այս մասին Газета.Ru-ին պատմել է հոգեբան Օլգա Սալոմատովան։

«Փոքր երեխաները կյանքի փորձ չունեն: Մեծահասակների համեմատ՝ նրանք շատ ավելի հաճախ են բախվում անհայտ և անհասկանալի որևէ բանի հետ, հետևաբար՝ շատ ավելի հաճախ են վախի զգացում ունենում: Սակայն բնական հետաքրքրասիրությունը, նորին ու խորհրդավորին տիրապետելու ցանկությունը նրանց համար անհայտը դարձնում է միաժամանակ և՛ վախենալու, և՛ գրավիչ»,- նշել է հոգեբանը։

Օլգա Սալոմատովայի խոսքով՝ երեխաներն ունեն հարուստ ու վառ երևակայություն, որը կարողանում է լրացնել իրականությունը և ցանկացած բան օժտել գոյություն չունեցող հատկանիշներով։

«Այս ամենի արդյունքում երեխայի մոտ ձևավորվում է սարսափելիի մասին յուրահատուկ պատկերացում, որը կարող է տարբերվել մեծահասակների պատկերացումից», – հավելել է նա:

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook