Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ճարպակալման դեմ պայքարի ի՞նչ վիրահատական մեթոդներ կան

Ճարպակալումը հիվանդություն է, որի դեմ անհրաժեշտ է պայքարել: Ճարպակալման դեմ պայքարը կարևոր է ոչ միայն գեղեցիկ կազմվածք, այլև ամուր առողջություն ունենալու համար:
Մենք իրականացնում ենք ճարպակալման դեմ պայքարի և՛ վիրահատական, և՛ ոչ վիրահատական եղանակներ: Աշխարհում այսօր մեծ տարածում է գտնում ճարպակալման դեմ պայքարի վիրահատական մեթոդները:
Հայաստանում իրականացվում են հետևյալ մեթոդները.
👉Ստամոքսի շունտավորում- Վիրահատության ժամանակ կարճացվում է աղեգալարը, որի միջոցով անցնում է սնունդը: Դա նվազեցնում է նյութերի փեղեկման գործընթացը և սահմանափակում ներծծվող նյութերի քանակը: Նպաստում է կալորիաների միջոցով ստացված էներգիայի առանց յուրացվելու օրգանիզմից դուրս գալուն: Վիրահատությունը ուղեկցվում է ստամոքսի փոքրացմամբ, որը բերում է նաև ընդունվող սննդի ծավալի փոքրացման:
👉Ստամոքսի ծալքավորող Լապարոսկոպիկ վիրահատություն-մասնահատվում է ստամոքսը: Այս դեպքում փոքրացվում է ստամոքսի ծավալը, հետևաբար նաև ընդունվող սննդի քանակը: Փոքրացած ստամոքսով մարդը ավելի քիչ է սնվում, ավելի քիչ կալորիա է ընդունում և օրգանիզմում նիհարելու գործընթաց է սկսում: Քաշի միջին կորուստը 40-70% է:
👉Ստամոքսի երկայնակի մասնահատում- Սա Լապարոսկոպիկ վիրահատություն է, որի դեպքում ստամոքսի ծավալի փոքրացմանը զուգահեռ, հեռացվում են նաև սովի հորմոն արտադրող գեղձերը: Արդյունքում քաղցի զգացողություն չի առաջանում, փոքրացված ստամոքսն էլ թույլ է տալիս փոքր չափաբաժնով սնունդ ընդունել: Գերազանց արդյունքը կասկածից վեր է:
✅Բժիշկ Լևոն Գրիգորյանը պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն ճարպակալման խնդիր:
Ճարպակալման դեմ պայքարի մեթոդի ընտրության հարցում մշտապես հաշվի է առնվում պացիենտների կարծիքը: Բժիշկը հիվանդին ներկայացնում տվյալ պրոցեդուրայի առավելություններն ու թերությունները, որպեսզի մարդն իմանա, ինչ ճանապարհ է անցնելու, ու ավելի վստահ քայլերով շարժվի առաջ:
—————————————————————————
Ախտորոշման և բուժման հարցերով կարող եք դիմել մեզ:
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ
Լևոն Նիկիտայի Գրիգորյան
Հեռ. +37491917838

Leave a Reply

x Close

Like Us On Facebook