Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մագնեզիումով հարուստ մթերք, որոնք հարկավոր է ներառել սննդակարգում

Մագնեզիումի օրվա անհրաժեշտ չափաբաժնի գրեթե կեսը մարդն ստանում է սննդակարգում հաց, հացահատիկներ, կակաո և ընկույզներ ներառելով։ Այս մասին «Մոսլենտա»-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Գորդեևան։

Մասնագետի խոսքով՝ վերոնշյալ սննդամթերքի տեսակներից բացի մագնեզիումով հարուստ են նաև սոխը, կաղամբն ու մաղադանոսը, որոնք ևս կարելի է ներառել սննդակարգում։

 Ինչպես հիշեցրել է գաստրոէնտերոլոգը, կան մարդիկ, որոնց օրգանիզմում այս կարևոր տարրի մակարդակը բավական ցածր է, ուստի նրանք դրանով հարուստ մթերքը պետք է անպայման մշտական սննդակարգի մասը դարձնեն։

«Մեծ քանակությամբ մագնեզիումի կարիք նկատվում է ինտենսիվ աճի ու հասունացման շրջանում, ֆիզիկական ծանրաբեռնվածության, քրոնիկ սթրեսի, հուզական ծանրաբեռնվածության և քնի պակասի դեպքում», – նախազգուշացրել է բժիշկը։

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook