Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետը նշել է՝ որն է համարվում մարմնի ջերմաստիճանի նորմա

Կա տարածված կարծիք, որ առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը պետք է լինի 36,6℃, մինչդեռ իրականում այդ նորման կարող է զգալի տատանվել։ Բժիշկ-քիթկոկորդականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կոլեսնիկովան 5-tv.ru-ի հետ զրույցում նշել է՝ որն է համարվում մարդու մարմնի նորմալ ջերմաստիճան։ Մասնագետի խսքով՝ այդ նորմայի «սահմանները» վաղուց լայնացել են։

«Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը նորմայում տատանվում է Ցելսիուսի սանդղակով 35,5-37,5 աստիճանի սահմաններում»,– նշել է Կոլեսնիկովան՝ ընդգծելով, որ մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ սննդի ընդունումից հետո, ֆիզիկական ու հոգեհուզական ծանրաբեռնվածությունների ժամանակ, օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև ամռան շոգ եղանակին։

«Հարկավոր է գիտակցել, որ ջերմությունն օրվա ընթացքում կարող է փոփոխվել մինչև 0,6 աստիճանով ի տարբերություն այն նվազագույն ցուցանիշների, որոնք գրանցվում են քնած ժամանակ ու վաղ առավոտյան։ Գագաթնակետը գրանցվում է ժամը 16։00-ին և 18։00-ին», – բացատրել է մասնագետը։

Նա նաև հավելել է, որ մարմնի ջերմաստիճանը ճիշտ չափելու համար հարմար են մարմնի տարբեր հատվածները, այդ թվում՝ թևատակերը, ճակատը, բերանի խոռոչը, արտաքին լսողական ապարատը, ինչպես նաև հետանցքը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook