Friday, May 3, 2024
Նորություններ

Նկատվում է սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն

Հայաստանում ներկայում առկա է սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ բարձր ակտիվությունը դիտվում է պոլիկլինիկաներ դիմելիության, «Շտապ օգնություն» ծառայության կանչերի ձևով:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք այսօր ունենք սուր շնչառական վարակների 2.5 անգամ աճ: Ասեմ, որ սուր շնչառական վարակները հիմնականում արձանագրվում են 0-14 և 30-64 տարեկանների շրջանում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

 Ինչ վերաբերում է հոսպիտալացումներին, ապա նա, որ փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 456 բուժառու, որոնց  84.8 տոկոսը 0-18 տարեկական երեխաներ են: Թոքաբորբով առկա է 317 բուժառու, որոնցից 57-ը 0-18 տարեկաններն են:

Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց, որ այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1 089 նմուշի լաբորատոր հետազոտություն, որոնց արդյունքում 207-ի դեպքում հայտնաբերվել է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Մասնագետը նշեց, որ գրիպ Ա տեսակը շատ արագ է տարածվում և հիմնականում թիրախավորում է երեխաներին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook