Sunday, May 5, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Նոր Զելանդիան վերացնում է 60 երկրներից զբոսաշրջիկների համար մուտքի սահմանափակումների մեծ մասը

60 երկրների զբոսաշրջիկները, որոնք Նոր Զելանդիայի հետ մուտքի արտոնագրի չեղարկման համաձայնագիր ունեն, այժմ կկարողանան առանց կարանտինի երկիր մուտք գործել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է զբոսաշրջության նախարար Ստյուարտ Նեշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նոր Զելանդիան վերաբացվում է օտարերկրյա զբոսաշրջիկների եւ գործարար ճանապարհորդների համար, քանի որ մենք այսօրվանից [երկուշաբթի] վերացնում ենք սահմանափակումներն առանց վիզայի 60  երկրների ճանապարհորդների համար»,- ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ: Նա նշել է, որ առանց կարանտինի մուտքի նախապայման կմնա կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումը եւ մինչեւ մեկնումը հանձնված COVID-19-ի ախտորոշման թեստի բացասական արդյունքը:

Նեշը նաեւ հայտնել է, որ մայիսի 2-ից Նոր Զելանդիայի օդանավակայաններն օրական մինչեւ 25 միջազգային չվերթ կընդունեն, ընդ որում, հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին կընկնի Վելինգթոնին, Օքլենդին եւ Քրայսթչերչին։ «Չվերթները ժամանում են Լոս Անջելեսից, Սան Ֆրանցիսկոյից, Կուալա Լումպուրից, Սինգապուրից, ինչպես նաեւ Ավստրալիայի օդանավակայաններից։ Շաբաթական մինչեւ 33 հազար զբոսաշրջիկ ենք սպասում, սակայն դեպի Նոր Զելանդիա տուրերի պահանջարկն աճում է, եւ այժմ այն 19 տոկոսով ավել է, քան 2019 թվականի մարտ-ապրիլին»,- ասել է նախարարը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook