Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

4 սովորություն, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքը

Ավելորդ քաշը ներկայում բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարի լավագույն միջոցներն են ճիշտ սննդակարգն ու ինտենսիվ մարզումները, սակայն նյութափոխանակության համակարգի դանդաղ աշխատանքի դեպքում անգամ այս միջոցները կարող են բավական չլինել ցանկալի արդյունքին հասնելու համար։ Առհասարակ՝ ինտենսիվ նյութափոխանակությունը քաշի նվազմանը նպաստող գլխավոր գործոններից մեկն է, քանի որ դա այն գործընթացն է, որի միջոցով օրգանիզմը սննդից էներգիա է ստանում։ Սա նշանակում է, որ դանդաղ նյութափոխանակության դեպքում մարդը բավարար էներգիա չի ստանա և չի սպառի, ինչն էլ բարձրացնում է քաշի ավելացման հավանականությունը։

Նման խնդիրներից խուսափելու և ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել նյութափոխանակության համակարգի աշխատանքի ինտենսիվությանը, մինչդեռ շատերն ուշադրություն չեն դարձնում այն սովորություններին, որոնք հանգեցնում են այս համակարգի աշխատանքի վատթարացման։

Գերմանական Focus պարբերականը ներկայացրել է այդ սովորություններից չորսը, որոնք բացառելու դեպքում կարելի է հեշտությամբ պայքարել ավելորդ քաշի դեմ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook