ԿՈԿՈՐԴԱԲՈՐԲ -ԼԱՐԻՆԳԻՏ
Կոկորդաբորբը` լարինգիտը կոկորդի լորձաթաղանթի բորբոքումով ընթացող հիվանդություն է:
Հիվանդության առաջացման պատճառներից են` իմունիտետի թուլացումը, օրգանիզմի սառեցումը, փոշին, շնչուղիներում տարբեր խանգարումները, գերլարված ձայնալարերը, բարձր ձայնը:
Լարինգիտի դեպքում ձայնալարերը այտուցվում են, շնչուղիների լուսանցքը նեղանում է, կոկորդում չորություն, ցավ և երբեմն գլխացավ է առաջանում, բարձրանում է ջերմությունը, զգացվում է արագ հոգնածություն, ձայնի տեմբրի փոփոխություն, կոկորդում օտար մարմնի զգացում, հազ:
Լարինգիտ ախտորոշվելու դեպքում պետք է հրաժարվել`ալկոհոլից, թողնել ծխելը, աղի, կծու սննդից:
200գ. չորացրած թուզը լավ մանրացնել, վրան լցնել 200մլ կաթ և եփեք մինչև ստացվի սերուցքանման զանգված: Գոլ վիջակում քիչ–քիչ ուտել: Թզի և մուրաբան,և եփուկը լավ ազդեցություն են ունենում լարինգիտի դեպքում:
գայլուկ
Ազնվամորու տերևները` 20 գ. փիփերթի տերևները`25 գ. գայլուկի տերևները` 25գ. և եղեսպակի տերևները`30գ. մանրացնել, խառնել միմյանց հետ: 3 թեյի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել: Ստացված լուծույթով կատարել կոկորդի ողողումներ:
Репешок-երեսնակ
15գրամ երիցուկի ծաղիկներ, 15 գրամ եղեսպակի տերևներ, 20 գրամ երեսնակի վերգետնյա հատվածը փոշիացնել, պատրաստված խառնուրդից վերցնել 1 թեյի գդալ բուսահումք, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել: Քամել, կատարել կոկորդի ողողումներ: