Friday, May 3, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպե՞ս երկար ժամանակի համար պահպանել երիտասարդությունը. 7 խորհուրդ

Ի՞նչ պետք է անել երիտասարդության պահպանման համար։ Թերապեւտ Թոմ Միթչելը (ԱՄՆ) խորհուրդներ է ներկայացրել այս մասին, որոնք հրապարակվել են Eat This, Not That!-ում։

Հրաժարվել շաքարից

Առաջին հերթին, մասնագետը խորհուրդ է տվել հրաժարվել շաքարի չափից ավելի շատ օգտագործումից։

«Շաքարը նպաստում է կնճիռների եւ պիգմենտային բծերի առաջացմանը, իսկ մաշկը դրա պատճառով թառամում է։ Շաքարը նաեւ բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի եւ առողջական այլ խնդիրների առաջացման վտանգը»,- ասել է մասնագետը։

Քուն

Երիտասարդության պահպանման մյուս կարեւոր գործոնը քունն է։ Ըստ Միթչելի՝ մեծահասակ մարդը պետք է քնի 7-8 ժամ, իսկ դրա անբավարարության դեպքում օրգանիզմը ավելի շատ կորտիզոլ՝ սթրեսի հորմոն է արտադրում, որի չափից ավելի շատ քանակությունն ուղղակիորեն կապված է ժամանակից շուտ ծերացման հետ։

Ֆիզիկական վարժություններ

«Ֆիզիկական վարժությունները երիտասարդության պահպանման հաջորդ կարեւոր գործոնն են։ Դրանք ձեզ ավելի առույգ են դարձնում, օգնում նվազեցնել սթրեսը եւ դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի բոլոր ֆունկցիաների վրա»,- ասել է Միթչելը։

Ջուր

Մասնագետը խորհուրդ է տվել օրական 8-10 բաժակ մաքուր ջուր խմել. ջուրն անհրաժեշտ է բոլոր օրգաններին, ինչպես նաեւ դրական ազդեցություն է ունենում մաշկի առողջության վրա եւ դանդաղեցնում է նրա ծերացումը։

Սնունդ

Միթչելը խորհուրդ է տվել ամենօրյա կերակրաբաժնում ներառել որքան հնարավոր է շատ մրգեր եւ բանջարեղեններ, որովհետեւ դրանք ապահովում են օրգանիզմը հակաօքսիդանտներով, վիտամիններով եւ սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են առողջության եւ երիտասարդության պահպանման համար։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել ավելի շատ անյուղ միս ուտել՝ հավի կամ հնդկահավի միս, եւ հրաժարվել կիսաֆաբրիկատներից։ Միսը սպիտակուցների աղբյուր է, որոնք անհրաժեշտ են գեղեցկության եւ առողջության համար։

Սթրես

Բժիշկը համոզված է, որ սթրեսի մակարդակի իջեցումը կօգնի պահպանել առողջությունը եւ երիտասարդությունը։ Սթրեսն ավելի հեշտ հաղթահարելու համար Միթչելը խորհուրդ է տվել զբաղվել ֆիզիկական վարժություններով եւ յոգայով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook