Եղինջատենդ
Մաշկային թեթև փոփոխություններ երեխաները հաճախ են ունենում: Դրանցից շատերը արագ են անցնում, բայց լինում են նաև վարակիչ հիվանդություններ որոնք պետք է անմիջապես բուժել: Ցանը այլ ախտանշանների հետ կարող է հուշել որևէ վարակիչ հիվանդության մասին:
Շատ մաշկային խանգարումներ առաջացնում են քոր: Դա անհրաժեշտ է որևէ կերպ հանգստացնել, քանի-որ մաշկը եղունգով քորելիս վարակ կարող է անցնել:
Երեխային պետք է բամբակյա սպիտակեղեն հագցնել, քանի-որ բամբակը ավելի քիչ է գրգռում մաշկը: Քորվող շրջնը պետք է մշակել զելյոնկայով, որը նվազեցնում է մաշկի գրգռվածությունն ու բորբոքումը: Երոխային լողացնելիս, եթե մաշկը վնասված չէ, կարելի է ջրին մի բուռ աղ կամ հացի սոդս ավելացնել:
Եղինջատենդ
Քոր առաջացնող ցան է, որն առաջանում է կարմիր փքվածքների տեսքով: Դրանք անցնում են մի քանի ժամվա ընթացքում, սակայն կարող են հետո նորից հայտնվել: Ցանը առաջանում է ուժեղ արևից, կամ որոշ մթերքների ու դեղամիջոցների նկատմամբ ալերգիայից:
Ախտանշաններն են` քոր եկող կարմիր փքվածքներ, որոնք նման են բշտիկների: 1 մմ-ից մինչև 1 սմ լայնությաբմ կարմիր շերտեր: Ավելի խոշոր փքվածքները իրար են միանում:
Եթե եղինջատենդն ալերգիայի հետևանք է, փորձեք պարզել թե ինչից է առաջանում: Ցանը ի հայտ է գալիս ալերգածնի հետ շփվելուց մի քանի ժամ հետո:
Եթե երեխայի դեմքը, լեզուն կամ ըմպանը այտուցվում են, եթե մաշկի ցանը չի անցնում 4 ժամվա ընթացքում, եթե երեխան հաճախ է ունենում եղջրատենդի նոպաներ պետք է անհապաղ բժիշկ հրավիրել:
Ապրեք առողջ