Saturday, May 4, 2024
Նորություններ

Շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցողի որդիների կողմից. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: 

«Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը: Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ’ մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը: Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը,. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ նման ևս մի դեպք էր տեղի ունեցել, երբ հիվանդը սկսել էր ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ Բժշկին ծեծի էին ենթարկել։ Նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։

x Close

Like Us On Facebook