Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես կարելի է մեղմել մոծակի խայթոցով պայմանավորված քորն ու ինչ չի կարելի անել նման դեպքերում

Տարվա շոգ եղանակներին մոծակներներն ակտիվանում են, ինչի հետևանքով խայթոցները բավական հաճախակի բնույթ են կրում։ Որպես կանոն մարդիկ նման խայթոցները չեն համարում լուրջ խնդիր և սովորաբար միջոցներ են ձեռնարկում միայն դրանց հետևանքով առաջացող տհաճ զգացողություններից ազատվելու համար, սակայն մոծակները կարող են բավական լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ, ինչի մասին քչերը գիտեն։ Բացի այդ, լուրջ բարդությունների կարող են հանգեցնել նաև խայթոցի դեպքում մարդկանց թույլ տված սխալները, ուստի բժիշ-թերապևտ Տատյանա Ռոմանենկոն ներկայացրել է, թե ինչ չի կարելի անել մոծակի խայթոցի դեպքում։

Մասնագետի խոսքով՝ ամենամեծ սխալը, որը թույլ են տալիս նման դեպքերում մարդիկ, խայթոցի հատվածը քորելն է, ինչն առավել վտանգավոր է լինում տարվա շոգ եղանակին և կարող է բավական լուրջ բացասական հետևանքներ ունենալ։ Որոշ դեպքերում կարող է մեծ վերք առաջանալ, որն էլ կուղեկցվի այտուցով, իսկ երբեմն էլ թարախային շերտի ի հայտ գալով։ Նման դեպքերում արդեն իրականացվում է վիրահատական միջամտություն լուրջ բարդություններից խուսափելու համար։

Բժիշկները սովորաբար հաշվի են առնում մարդու իմունային համակարգի վիճակը, քանի որ վարակի ներթափանցումը թուլացած օրգանիզմ կարող է դառնալ թարախակույտի (աբսցես) պատճառ։ Այս ամենին հաջորդում է տեղային ուռուցքի զարգացումը, որը պայմանավորված է լինում մոծակի խաթոցի հետևանով օտար սպիտակուցի ներկայությանն ի պատասխան շատ վտանգավոր ալերգիկ ռեակցիայով։

 Նման ալերգիկ ռեակցիաները հազվադեպ են հանդիպում և սովորաբար խայթոցն ուղեկցվում է միայն տեղային այտուցով ու քորով։ Այս դեպքում խնդրի բարդացումից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել ու ճիշտ միջոցներ ձեռնարկել։ Առաջին հերթին քորը մեղմելու համար հարկավոր է սառը կոմպրես դնել՝ միաժամանակ մշակելով խայթոցի հատվածը հակասեպտիկ միջոցով, ջրածնի պերօքսիդով կամ ադամանդե կանաչով (зелёнка)։ Չափազանց լուրջ այտուցների դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկին վտանգավոր բարդություններից խուսափելու համար։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook